ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Դավիթ Սարգսյան. Խախտվել են բանական մարդ արարածի և անասունի միջև եղած արգելապատնեշները

Դավիթ Սարգսյան. Խախտվել են բանական մարդ արարածի և անասունի միջև եղած արգելապատնեշները
09.07.2020 | 08:11

Եվրոպական արժեքներ բարձրագոչ անվան տակ, Աստծո և բնության կարգին անհարիր և հակառակ բազմաթիվ երևույթներ, որոնք Հայաստան ներմուծելու գետնաքարշ խոնարհություն են դրսևորում մեր իշխանությունների որոշ շերտեր՝ պատրաստակամություն հայտնելով դրանց վերաբերյալ զանազան կոնվենցիաների և համաձայնագրերի միանալու, դեմ են մեր ազգային արժեհամակարգին, մեր ժողովրդի ճնշող մեծամասնության կամքին, ընդ որում, դրանց հետևանքով ներկայումս լրջագույն հիմնախնդիրների առջև է հայտնվել բուն եվրոպան՝ հասկանալով, որ խախտվել են բանական մարդ արարածի և անասունի միջև եղած արգելապատնեշները: Խորհուդս նրանց, ովքեր պատրաստվում են իրենց կոտրած ձեռքով ստորագրելու կամ մատի մեկ հպումով կոճակին քվեարկելու այդ խայտառակությունների օգտին:

Հիշեք, այդ երևույթները, որոնք ներկայացվում են իբրև մարդու ազատություններ, իրականում անասնական ազատություններ են, որոնք կարող են քաղաքակիրթ երկրները վերածել կենդանաբանական այգու, իսկ հայոց ոսկեղենիկ բառարանում այդ ամենը մեկ բառով բնորոշվում է որպես այլասեռվածություն: Վայել չէ հանուն 30 արծաթի կտորի ոտնատակ տալ մեր հպարտությունը՝ ազգային և մարդկային արժանապատվությունը...

Դիտվել է՝ 3523

Մեկնաբանություններ